Երեւան է ժամանում ԵԽԽՎ-ի նախագահը

ԵԽԽՎ-ի նախագահ Ժան-Կլոդ Մինյոն, արխիվ

Այսօր երեկոյան Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:

Եռօրյա այցի ընթացքում ԵԽԽՎ-ի նախագահը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ժան-Կլոդ Մինյոնը կմասնակցի Երեւանում կայանալիք ԵԽԽՎ-ի մշտական հանձնաժողովի եւ Բյուրոյի նիստերին, որոնք տեղի կունենան մայիսի 30-ին եւ 31-ին:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը փոխանցում է նաեւ, որ ԵԽԽՎ-ի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: