Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 31-ին Երեւանում` ԵԽ-ի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:
Այդ առթիվ, Եվրախորհրդի պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԵԽԽՎ-ի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
ԵԽԽՎ-ի նախագահի կողմից նիստի բացումից հետո, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը խոսքով կդիմի մասնակիցներին: Խորհրդարանականներն այնուհետեւ տեսակետներ կփոխանակեն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ, որը մայիսի 16-ից սկսած վեց ամսով նախագահում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն: Քննարկումները կկենտրոնանան նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթությունների եւ Նախարարների կոմիտեի հետ Վեհաժողովի ընթացիկ քաղաքական երկխոսությանն առնչվող այլ խնդիրների վրա:
Օրակարգային հարցերն ընդգրկում են ազատազրկման այլընտրանքների խթանումը, ծնողական արձակուրդը որպես գենդերային հավասարության խրախուսման միջոց, 2014 – 2015 երկամյակի ընթացքում Եվրոպայի խորհրդի բյուջեներն ու առաջնահերթությունները թեմաները:
Բացի այդ, ԵԽԽՎ-ում Միացյալ եվրոպական ձախերի խմբի կողմից եղել է խնդրանք` կազմակերպելու բանավեճ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 25 տարի անց. Եվրոպայի խորհրդի հնարավորությունները աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցմանը» խորագրով:
Այդ բանավեճի, կամ պահանջված վերջնաժամկետներում ցանկացած այլ բանավեճերի դիմումների իրականացումը կհաստատվի միայն հանդիպման բացմանը` օրակարգի ընդունման ժամանակ:
Մշտական հանձնաժողովը, որը գործում է ԵԽԽՎ-ի անունից լիագումար նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածներում, կազմված է Վեհաժողովի նախագահից եւ նախագահի տեղակալներից, քաղաքական խմբերի ղեկավարներից, ազգային պատվիրակությունների ղեկավարներից եւ հանձնաժողովների նախագահներից` ընդամենը 60 անձ: