Բենեդիկտոս 16-րդը հեռանում է «հօգուտ եկեղեցու»

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը պատարագի է մասնակցում Վատիկանում, 13-ը փետրվարի, 2013թ.

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը երեկ հավատացյալների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հեռանում է հօգուտ եկեղեցու:

Կաթոլիկ աշխարհի 85-ամյա հոգեւոր առաջնորդը օրերս հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական տալ:

Բենեդիկտոս 16-րդը պաշտոնապես հրաժարական կտա փետրվարի 28-ին, իսկ Պապի նոր ընտրությունները սպասվում են մարտի վերջին: