Մատչելիության հղումներ

Հռոմի պապը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին


Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդ, արխիվ
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդ, արխիվ
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել է, որ շուտով հրաժարական կտա։ Այդ մասին Պապը հայտարարել է լատիներենով` Վատիկանում հանդիպման ժամանակ:

Վատիկանի ներկայացուցիչը France Press լրատվական գործակալության հետ զրույցում հաստատել է նորությունը:

Վատիկանի հաղորդագրության համաձայն` Բենեդիկտոս 16-րդը հրաժարական կներկայացնի այս տարվա փետրվարի 28-ին։ Վատիկանի հաղորդագրությունում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հրաժարականի դրդապատճառների մասին որեւէ նշում չկա։

Հռոմի պապի նախորդ հրաժարականը գրեթե 600-ամյա պատմություն ունի` 1415 թվականին հրաժարական է ներկայացրել Գրիգորի 12-րդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG