ԱՄՆ-ին եւ HRW-ին մտահոգել է Ադրբեջանում ընդդիմադիրների կալանավորումը

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը եւ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն են հայտնել ադրբեջանցի երկու ընդդիմադիրների` «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուի եւ ՌԵԱԼ անվամբ շարժման նախագահ Իլգար Մամմադովի կալանավորման կապակցությամբ։

Երկու ընդդիմադիրներին կալանավորել են փետրվարի 4-ին եւ ներկայացրել հունվարի 23-ին Իսմայիլլի ավանում զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանք։