Սերժ Սարգսյանի քարոզարշավին դարձյալ դպրոցականներ են մասնակցել

Your browser doesn’t support HTML5

Թեեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատողություն էր տվել Սյունիքի մարզի դպրոցներից մեկի տնօրենին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին դպրոցականներին մասնակից դարձնելու համար, սակայն նույնը տեղի է ունեցել նաեւ փետրվարի 4-ին Արարատի մարզում: Նրա բացօթյա քարոզարշավին դասերի ժամերին ներկա էին բազմաթիվ դպրոցականներ: