Սփյուռքահայ գեներալները` առաջնագծում

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները առաջնագծում, արխիվ

Բանակի օրվա կապակցությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականները երեկ այցելել են հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` առաջնագծում սփյուռքահայ գեներալները ծանոթացել են մարտական հերթապահություն իրականացնող զինվորների ծառայության պայմաններին, զրուցել նրանց հետ:

Սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականները շնորհակալություն են հայտնել հայրենիքի սահմաններն անառիկ պահող եւ հայ ժողովրդի խաղաղությունն ապահովող զինվորներին, նրանց հանձնել նվերներ:

Այսօր սփյուռքահայ գեներալները այցելել են Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։