Չավեսի փոխարեն ուղերձով հանդես եկավ նրա տեղակալը

Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն ելույթ է ունենում նախագահ Ուգո Չավեսի մեծադիր դիմանկարի ֆոնին, դեկտեմբեր, 2012թ.

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի փոխարեն երկրի փոխնախագահն է տարեկան ուղերձով հանդես եկել խորհրդարանի առջեւ:

Իր կարճ խոսքում Նիկոլաս Մադուրոն երդվել է հավատարիմ մնալ Չավեսին եւ վստահեցրել է, որ նախագահն է շարունակում կառավարել Վենեսուելան:

Մինչդեռ Ուգո Չավեսը, ինչպես հայտնի է, գտնվում է Կուբայում, ուր քաղցկեղի դեմ չորրորդ վիրահատությունից հետո մինչ օրս ստույգ տեղեկություններ չկան նրա առողջական վիճակի մասին: