Հերթական կրակահերթը ամերիկյան դպրոցում

Ոստիկանության հաղորդմամբ` 16-ամյա զինված ուսանողը երեկ մտել է Կալիֆորնիայի ավագ դպրոցներից մեկը եւ կրակ բացել:

Բարեբախտար, այս անգամ զոհեր եւ վիրավորվածներ չկան:

Պատանուն ձերբակալել են:

Անցած ամիս ԱՄՆ-ի Քոնեքթիքաթ նահանգի Նյութաուն ավանում 20-ամյա Ադամ Լանզան, մուտք գործելով Sandy Hook տարրական դպրոց, կրակ էր բացել՝ սպանելով 26 հոգու, այդ թվում` 5-10 տարեկան 20 երեխաների։