Վաղը Երեւանում՝ ԵԺԿ Արեւելյան գործընկերության երկրորդ գագաթնաժողովը

Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) եւ Եվրոպական ժողովրդական (ԵԺԿ) կուսակցությունների նախաձեռնությամբ վաղը Երեւանում տեղի կունենա ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ՀՀԿ-ի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

ՀՀԿ-ի հաղորդագրության համաձայն՝ գագաթնաժողովին կքննարկվեն Արեւելյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ:

ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջին գագաթնաժողովը կայացել է այս տարվա հուլիսին Վրաստանի Բաթումի քաղաքում։