«Ժառանգությունը» դեմ է դատախազի միջնորդագրին

Your browser doesn’t support HTML5

«Ժառանգություն» կուսակցությունը դեմ է Գլխավոր դատախազի` Վարդան Օսկանյանին («Բարգավաճ Հայաստան») պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու մասին միջնորդագրին: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը փաստարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` նախկին արտգործնախարար Օսկանյանի դեմ ձեռնարկվող գործողությունները կրում են «քաղաքական եւ նախընտրական բնույթ», հետեւաբար միջնորդագիրը պետք է մերժվի: