Բելառուսի ընդդիմությունը դեմ է Եվրասիական տնտեսական միությանը

Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչները անժամկետ բողոքի ակցիաներ են սկսել Եվրասիական տնտեսական միությանը Բելառուսի միանալու դեմ:

Նոյեմբերի 18-ին Մոսկվայում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները համաձայնագրեր ստորագրեցին, որոնց նպատակը տնտեսական միասնական տարածք ստեղծելն է: