Երեկ՝ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ նշանակելու համար երկրի նախագահին առաջադրել է Արտակ Մելիքսեթյանին, Արմեն Սմբատյանին եւ Տաթեւիկ Օհանյանին:
Օմբուդսմենի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` արտամրցութային կարգով ընտրված երկու թեկնածուների տարիքը 25-ից բարձր է, նրանք ունեն ընտրական գործընթացներին մասնակցության փորձ եւ երբեք չեն աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ նույն վայրում:
«Չնայած մրցույթով ԿԸՀ-ի անդամ ընտրելու առաջին փորձի որոշ անհարթություններին եւ չնախատեսված խոչընդոտներին, ԿԸՀ-ի նոր անդամ առաջադրելու անհրաժեշտության դեպքերում Պաշտպանը հետագայում եւս կառաջնորդվի մրցութային կարգով», - ասված է հաղորդագրությունում:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից անցած շաբաթավերջին մրցութային կարգով ընտրված ԿԸՀ-ի անդամության երեք թեկնածուներից երկուսը` Աիդա Մուրադյանն ու Ռոզա Ստեփանյանը, երեկ ինքնաբացարկի դիմում ներկայացրեցին: