Մատչելիության հղումներ

Գարեգին Ազարյանը չի հաղթահարել մրցույթը


ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը:
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ամփոփելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 3 անդամների ընտրության համար անցկացված եւ ավարտված մրցույթը, որոշել է ՀՀ նախագահին ներկայացնել հետեւյալ երեք անձանց թեկնածությունները՝ Արտակ Մելիքսեթյան, Աիդա Մուրադյան եւ Ռոզա Ստեփանյան:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունը հավելում է, որ մրցույթի արդյունքների որոշման մանրամասն հաշվետվությունը կներկայացվի առաջիկա օրերին:

Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, հիշեցնենք` ԿԸՀ-ի անդամներից 3-ին առաջարկում է Մարդու իրավունքների պաշտպանը, 2-ին` Փաստաբանների պալատը եւ եւս 2-ին` Վճռաբեկ դատարանը: Հանձնաժողովի անդամներին նշանակում է երկրի նախագահը:

Մարդու իրավունքների պաշտպանը իր նախաձեռնությամբ մրցութային կարգով է որոշել իրեն վերապահված անդամների ընտրությունը: Պաշտպանի գրասենյակին դիմած 22 անձանցից հարցազրույցի փուլ էին անցել են 18-ը` այդ թվում ԿԸՀ գործող նախագահ Գարեգին Ազարյանը եւ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը:

Գործող ԿԸՀ-ի լիազորությունները կավարտվեն հուլիսի 14-ին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG