Հայաստան գազի մատակարարումը վերականգնվեց

Այսօր ժամը 14:05-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Ղազախ - Սագուրամո 1000 միլիմետր տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Այդ մասին իր պաշտոնական կայքէջում հայտնում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը: