Թուրքիայում ձերբակալված 8 զինվորականները ազատ արձակվեցին

Թուրքիայում հակակառավարական դավադրություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալված 8 զինվորականները անպարտ են ճանաչվել եւ ազատ արձակվել:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` նախ դատախազությունը ազատ է արձակել ձերբակալվածներից 5-ին, ապա ավելի ուշ դատարանի վճռով ազատ են արձակվել մյուս 3-ը:

Շաբաթ օրը ձերբակալված 8 զինվորականներին դատախազությունը կասկածում էր, մասնավորապես, երկրի փոխվարչապետի դեմ մահափորձ ծրագրելու մեջ: