Ներքաղաքական հերթական սկանդալը Թուրքիայում սկիզբ առավ դեկտեմբերի 19-ին, երբ ոստիկանությունը փոխվարչապետ Բյուլենթ Առինջի տան հարեւանությամբ ձերբակալեց զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի երկու զինծառայողների։ Նրանց մոտ ոստիկանները տեսագրող եւ գաղտնալսող հատուկ սարքեր հայտնաբերեցին,ինպես նաեւ փոխվարչապետի տան մանրամասն հատակագիծը։ Բյուլենթ Առինջը հայտնի է բանակային հրամանտարության հետ իր լարված հարաբերություններով։
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղի միջամտությունից հետո ձերբակալվածները ազատ արձակվեցին։ Գլխավոր շտաբի պետը պնդում էր, թե զինվորականները բացարձակապես այլ նպատակով էին հայտնվել փոխվարչապետի տան հարեւանությամբ։
«Ոստիկանության ուշադրությունը գրաված գնդապետն ու մայորը իրականում հետեւում էին ոչ թե Բյուլենթ Առինջին, այլ նրա հարեւանությամբ բնակվող մի զինվորականի, ով կասկածվում է գաղտնի տեղեկատվության արտահոսքի մեջ», - պնդում էր Բաշբուղը։
Թուրքական բանակի հրամանատարի այս հայտարարությունից ժամեր անց, սակայն, ոստիկանությունը խուզարկեց այն զորամասի շտաբը, որտեղ ծառայում էին փոխվարչապետի տան մոտ ձերբակալված զինվորականները։ «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, խուզարկության ընթացքում բազմաթիվ կարեւոր փաստաթղթեր են առգրավվել, ձերբակալվել են եւս 6 զինվորականներ։
Ձերբակալություններից հետո իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պահանջով գումարվեց Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը, որից հետո բանակային հրամանատության տրամադրությունները 180 աստիճանով փոխվեցին։
«Զորամասում ոստիկանության կողմից իրականացված խուզարկությունը միանգամայն համպատասխանում էր օրենքի տառին։ Թուրքական բանակի հրամանատարությունը ըմբռնումով է մոտենում նաեւ նոր խուզարկությունների անհրաժեշտությանը», - նշված է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
Թուրքական մամուլում այս օրերին ենթադրություններ են հնչում, որ բանակի հրամանատարության տրամադրություններում այս փոփոխությունների պատճառը ծրագրվող հեղաշրջման մասին վկայող անհերքելի ապացույցներն են, որոնք թուրք իրավապահներին հաջողվել է հայթայթել քննչական գործողությունների ժամանակ։