Բարաք Օբաման քննադատել է Իրանի իշխանությունների գործողությունները

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման քննադատել է Իրանի իշխանությունների կողմից ընդդիմության ցույցի բռնի ճնշումը, որը հանգեցրել է առնվազն 8 մարդու մահվան, եւ պահանջել է անհապաղ ազատ արձակել Իրանում հակակառավարական ցույցի ձերբակալված մասնակիցներին: