Մատչելիության հղումներ

ԶՊՄԿ-ի ղեկավարության և աշխատակիցների հանդիպումն ավարտվել է առանց որևէ համաձայնության

5 օր շարունակվող գործադուլից հետո այսօր երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների հանդիպումն ավարտվել է առանց որևէ համաձայնության, «Ազատության»-ը հայտնեց հանդիպմանը մասնակցած, գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը:

Գործադուլը շարունակվում է։

Արդեն հինգերորդ օրն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով ղեկավարությունից աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։

XS
SM
MD
LG