Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան դեպքից հետո ՔԿ-ն սպանության հոդվածով վարույթ է նախաձեռնել

Բանակում զինվորի մահվան հերթական դեպքից հետո Քննչականը սպանության հոդվածով վարույթ է նախաձեռնել: «Ազատության» տվյալներով, առաջիկայում ձերբակալված զինվորին մեղադրանք կառաջադրվի սպանության հոդվածով և միջնորդություն կներկայացվի դատարան՝ նրան կալանավորելու համար:

Փետրվարի 26-ին հայտնաբերվել էր զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին, երեկ հայտնել էր պաշտպանության նախարարությունը:

Սա տարեսկզբից ի վեր երրորդ զինծառայողի մահվան դեպքն է բանակում:


XS
SM
MD
LG