19-ամյա զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նա կալավորվել է, «Ազատությանը» հայտնում է Քննչական կոմիտեն:
Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն):
Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի զորամասերից մեկում:
Նա այս տարվա երրորդ զոհն է բանակում: