Մատչելիության հղումներ

Զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ

Լրացված

Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացնում է, որ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Նշանակվել են փորձաքննություններ:

«Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ», - նշել է ՔԿ խոսնակը:


XS
SM
MD
LG