Մատչելիության հղումներ

Զիդանը գլխավորեց Ֆրանսիայի հավաքականը

Արխիվ
Արխիվ

Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Զինեդին Զիդանը ստանձնել է ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս մասին հայտարարել է այսօր Փարիզում կայացած ասուլիսի ընթացքում, որին ներկա էր նաև հավաքականի նորանշանակ մարզիչը։

Դիմելով հավաքված լրագրողներին՝ Զիդանը հայտարարել է, որ իր միակ ցանկությունը՝ Ֆրանսիայի հավաքականը մարզելն էր։

«Վերջին տարիներին տարբեր ակումբներ ինձ բազմաթիվ շահավետ առաջարկներ էին անում։ Ես, սակայն, դրանք մերժում էի, քանի որ ինձ տեսնում էի բացառապես Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի դերում»,- նշել է Զիդանը։

Անվանի ֆրանսիացի ֆուտբոլիստն իր մարզչական կարիերայի ընթացքում միայն մեկ թիմի՝ Մադրիդի «Ռեալի» հետ է աշխատել։

Զիդանի գլխավորությամբ իսպանական ակումբը երեք տարի անընդմեջ՝ 2016-ին, 2017-ին և 2018-ին, հաղթել է Չեմպիոնների լիգայում։

XS
SM
MD
LG