Մատչելիության հղումներ

Զելենսկին այցելել է Ռուսաստանի դաշնակից Սերբիա

Նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր իր առաջին պաշտոնական այցն է կատարում Սերբիա՝ Եվրոպայի այն հազվադեպ երկրներից մեկը, որը շարունակում է սերտ հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ։ Այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ուկրաինան փորձում է ամրապնդել միջազգային աջակցությունը՝ Ռուսաստանի կողմից հարձակումների ակտիվացման պայմաններում։

Զելենսկին նախագահական նստավայրում պետք է բանակցություններ անցկացնի իր սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ՝ Կիևի և հարակից շրջանների ուղղությամբ նախորդ գիշերվա հերթական ինտենսիվ հարձակումից հետո, որի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։

Սերբիան պատմականորեն սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, իսկ Վուչիչը հրաժարվել է պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի նկատմամբ։ Այս քայլը դժգոհություն է առաջացրել ԵՄ-ում և դանդաղեցրել Բելգրադի՝ միությանը միանալու գործընթացը։

Բանակցություններից առաջ Զելենսկին ուրբաթ օրը ճաշել է Վուչիչի հետ, որը այս շաբաթ կրկին հայտարարել էր, որ պատժամիջոցների հարցում չի փոխելու իր դիրքորոշումը։

«Մենք կքննարկենք մեր երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնումը, հարաբերությունները Եվրամիության հետ, այլ ոլորտներ, որոնք կարող են օգտակար լինել մեր ժողովուրդներին, ինչպես նաև անվտանգության հարցեր», - X-ում գրել է Զելենսկին։

XS
SM
MD
LG