Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 32-ը՝ վիրավորվել

Զապորոժիեի վրա հարձակման հետևանքները, 24-ը նոյեմբերի, 2026թ.
Զապորոժիեի վրա հարձակման հետևանքները, 24-ը նոյեմբերի, 2026թ.

Ռուսական զորքերը գիշերը հարձակվել են Ուկրաինայի Զապորոժիե մարզի վրա, ինչի հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել 32 մարդ, հայտնում է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի պաշտոնակատար պետ Միխայլո Սեմիկինը։

Տուժածների մեջ չորս երեխա կա, ամենափոքրը մեկ տարեկանից էլ փոքր է, իսկ մյուսները՝ 4, 6 և 16 տարեկան։

Հարձակման հետևանքով ավերվել է մասնավոր տուն և մասամբ ոչնչացվել է հինգհարկանի շենք: Վնասվել են բազմահարկ և մասնավոր տներ, մեքենաներ և տրանսպորտային ենթակառուցվածքներ:

Նոյեմբերի 23-ի երեկոյան ռուսական ռազմական ուժերը հարվածել են Զապորոժիեի Կոսմիչեսկի շրջանում գտնվող կոոպերատիվի։ Հրդեհվել է օժանդակ շենք, յոթ մարդ է վիրավորվել:

Պավլոգրադում վիրավորվել է երկու մարդ, իսկ Սամարովսկի շրջանում վնասվել են պահեստներ: Վիննիցայում հարված է հասցվել ենթակառուցվածքային օբյեկտի, ինչի հետևանքով վնասվել է տրոլեյբուս և մեքենա: Նախնական տվյալներով՝ վիրավորվել է մեկ մարդ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր ուժերը գիշերը Օդեսայի նավահանգստից դեպի հարավ-արևմուտք գտնվող տարածքում հարվածել են բեռնատար նավի, որը ռազմական պաշարներ էր տեղափոխում Ուկրաինայի համար։

Ըստ նախարարության՝ ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ուկրաինայի հյուսիսային Չեռնիգովի մարզում գտնվող էլեկտրակայանի, որը, ըստ ռուսական կողմի, էլեկտրաէներգիա էր մատակարարում պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին։

​
XS
SM
MD
LG