Մատչելիության հղումներ

Զանգվածային հրաձգություն Սիեթլում․ կան զոհեր և վիրավորներ

Լրացված
Ոստիկանությունը դեպքի վայրում, Սիեթլ, 26-ը հուլիսի, 2026թ․
Ոստիկանությունը դեպքի վայրում, Սիեթլ, 26-ը հուլիսի, 2026թ․

Միացյալ Նահանգների Սիեթլ քաղաքի կենտրոնում սննդի փառատոնի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, առնվազն երկու մարդ զոհվել է, հինգը՝ այդ թվում՝ երկու տարեկան երեխա, վիրավորվել են, գրում է Reuters-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Ոստիկանությունից հայտնել են, որ կիրակի երեկոյան տեղի ունեցած միջադեպի ժամանակ մի շարք անձինք հրազենային վիրավորում են ստացել։

Քաղաքապետի գրասենյակի տեղեկացմամբ՝ կասկածյալը բերման է ենթարկվել։ Նրա մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

«Խնդրում ենք խուսափել այդ տարածքից», - զգուշացրել է Սիեթլի ոստիկանությունը՝ նկատի ունենալով Սիեթլի կենտրոնը, որտեղ անցկացվում էր սննդի փառատոն: «Ոստիկանությունը հետաքննում է հրաձգության դեպքը», - նշել են իրավապահները։

The Seattle Times-ը և տեղական KOMO հեռուստաալիքը, վկայակոչելով Սիեթլի հրշեջ ծառայությանը, հայտնել են, որ երկու մարդ է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել:

The Seattle Times-ի փոխանցմամբ՝ ականատեսները պատմել են, որ կրակոցներ են հնչել ժամը 18:00-ի սահմաններում:

«Սկզբում լսեցի մի բան, որն ավելի շատ բավականին բարձր հրավառության էր նման: Հետո մթնոլորտը փոխվեց: Մարդկանց ամբոխը սկսեց ներքև իջնել: Ես պարզապես մեր աշխատակիցներին ասացի, որ պառկեն գետնին», - պատմել է ականատեսներից մեկը:

XS
SM
MD
LG