Մատչելիության հղումներ

Ըստ ՔԿ-ի՝ զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության շարժառիթը վրեժխնդրությունն է եղել


Հունվարի 9-ին զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ զինծառայողի սպանության մի շարք հանգամանքներ են պարզվել։

Ըստ Կոմիտեի՝ դեպքի օրը՝ 2024-ի հունվարի 9-ին՝ ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում, լեյտենանտ Կ.Կարապետյանը դիրքում քնելու կապակցությամբ առաջացած խոսակցության ժամանակ, վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծառայակցի՝ Ն.Խ.-ի հասցեին: Վերջինս, ինչպես քննչականն է նշում, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, վրեժխնդրության շարժառիթով, նույն օրը ժամը 06:00-ի սահմաններում, հանձնելով մարտական հերթափոխը, մտել է մարտական դիրքի գետնատնակ և լիցքավորելով իրեն ամրակցված ԱԿ-103 տեսակի ինքնաձիգը՝ մոտեցել է պառկած վիճակում գտնվող Կարեն Կարապետյանին, որից հետո նախ՝ մենահատ, ապա կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Ն.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Նախաքննությունն ավարտվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG