Մատչելիության հղումներ

Ըստ Բաքվի՝ ադրբեջանական բանակի զինծառայող է անհետացել

Ադրբեջանցի զինծառայող, արխիվ
Ադրբեջանցի զինծառայող, արխիվ

«Դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական բանակի զինծառայող է անհետացել», հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ջեյհուն Հուսեյնովն «անհետացել է հունիսի 9-ին Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ»։

Միջոցներ են ձեռնարկվում զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում։

Գյունուտը լքված գյուղ է, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանակից հատվածում։

XS
SM
MD
LG