Մատչելիության հղումներ

Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերով վերջին 2 օրում 21 անձ է ձերբակալվել

Հակակոռուպցիոն կոմիտեն «Ազատությանը» հայտնել է, որ միայն վերջին երկու օրվա ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Այլ մանրամասներ դեռևս չեն փոխանցվում:

Վերջին 2 օրերին իրավապահները «Ուժեղ Հայաստան»-ի և ԲՀԿ-ի վերաբերյլ ձայնագրություններ էին հրապարակել:

Ընդդիմադիր ուժերը հերքում են իրավապահների տարածած հաղորդագրությունները, հայտնում, թե իշխանությունները ճնշում են գործադրում իրենց վրա:

Իշխանությունները հերքում են ճնշումների մասին ընդդիմության պնդումները՝ նրանց պարբերաբար քննադատելով ընտրակեղծարարությունների համար:


XS
SM
MD
LG