Մատչելիության հղումներ

Շերը շարունակում է բարեգործական ակտիվությունը


Երգչուհի Շերը՝ Շերիլին Սարգսյանը, արխիվ
Երգչուհի Շերը՝ Շերիլին Սարգսյանը, արխիվ

Հոլիվուդյան աշխարհի, երաժշտության և նորաձևության մի շարք աստղեր, այդ թվում՝ հայկական արմատներ ունեցող Շերը (Շերելին Սարգսյանը), հինգշաբթի օրը ժամանել են Ֆրանսիական Ռիվիերա՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի համար հանգանակության գալա միջոցառմանը մասնակցելու համար։

Du Cap-Eden-Roc հյուրանոցում ընթրիքի, որին մասնակցել է նաև Շերը, յուրաքանչուր տեղի արժեքը 25 հազար դոլար էր։

ՁԻԱՀ-ի հետազոտությունների amfAR հիմնադրամի 30-րդ գալա միջոցառումը վարել է Դեմի Մուրը։ Այն ամեն տարի անցկացվում է մոտակա Կաննի կինոփառատոնին զուգահեռ։

Հատուկ պատրաստված հարթակի վրա աստղերը, այդ թվում՝ Դեմի Մուրն ու Շերը, լուսանկարվել են, մեկնաբանություններ տվել մամուլին։

Մինչ գալա միջոցառման մեկնարկը Շերն ասել է՝ հրաշալի հիշողություններ ունի, թե ինչպես իր ընկերուհի Էլիզաբեթ Թեյլորն իրեն հրավիրել էր վարելու amfAR-ի առաջին դրամահավաք միջոցառումներից մեկը Կաննում։

Լեգենդար փոփ աստղ, «Օսկար»-ի, «Գրեմմի»-ի, «Էմմի»-ի մրցանակակիր Շերը Էլիզաբեթ Թեյլորի հետ 1996 թվականին վարել է ՁԻԱՀ-ի հետազոտությունների համար հանգանականության առաջին միջոցառումներից մեկը։ 79-ամյա Շերն ակիվորեն շարունակում է իր բարեգործական գործունեությունը։

1993 թվականին մարդասիրական օգունություն բերող օդանավով Շերն այցելել է Հայաստան, երբ երկիրն ապրում էր ամնադժվարին ժամանակներից մեկը։ Ծանր հիվանդ մի երեխայի նա իր հետ ԱՄՆ-ն էր տարել՝ բուժումն ապահովելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG