Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը՝ Վրաստանի խորհրդարանին. Քաջություն ցուցաբերեք և մի՛ շրջանցեք վետոն


Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ադրիեն Ուոթսոնը Վրաստանի խորհրդարանի անդամներին կոչ է արել «քաջություն դրսևորել» և չշրջանցել նախագահի վետոն «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա։

«Ուրախ եմ տեսնել, որ նախագահ Զուրաբիշվիլին պաշտպանում է Վրաստանի եվրատլանտյան ապագան՝ վետո դնելով օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։ Մենք կոչ ենք անում խորհրդարանի անդամներին ցուցաբերել նույն քաջությունը՝ չշրջանցելով նրա վետոն»,- գրել է Ուոթսոնը սոցիալական ցանցում։

Մայիսի 18-ին Վրաստանի նախագահը վետո է դրել խորհրդարանի կողմից մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա (կողմ է քվեարկել 84 պատգամավոր):

«Օրենքը ոչ մի փոփոխության կամ բարելավման ենթակա չէ։ Այս օրենքը պետք է հետ կանչվի»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

«Օտարերկրյա գործակալների» մասին անունն ստացած օրենքն ընդունվել է՝ չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG