Մատչելիության հղումներ

«Վրացական երազանքը» հայց է ներկայացրել ՍԴ՝ «արմատական ​​ընդդիմադիր» կուսակցություններն արգելելու համար

«Վրացական երազանքը» նոր հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան, Վրաստանի խորհրդարանի խոսնակի պնդմամբ՝ «արմատական ընդդիմադիր» կուսակցություններն արգելելու համար։

Շալվա Պապուաշվիլին հայտնել է նաև, որ խոսքը վերաբերում է հետևյալ կուսակցություններին՝ «Միացյալ ազգային շարժում», «Փոփոխությունների համար կոալիցիա», «Ուժեղ Վրաստան - Լելո», «Վրաստանի ֆեդերալիստներ»։

«Այս տարվա մարտին արմատական ընդդիմադիր կուսակցություններն ստորագրեցին այսպես կոչված դաշինքի ստեղծման մասին հռչակագիր, որով հայտարարվեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների չճանաչման ընդհանուր ռազմավարական նպատակի մասին»,- լրագրողներին հայտնել է խորհրդարանի խոսնակը։

«Վրացական երազանքը» դեռ անցած տարվա հոկտեմբերին էր դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել երեք ընդդիմադիր կուսակցություններին՝ նրանց մեղադրելով սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու փորձի մեջ։

Ընդդիմությունը հայտարարել է, որ եթե դատարանը բավարարի հայցը, իրենք կդիմեն Մարդու իրավունքերի եվրոպական դատարան։
Սահմանադրական դատարանն իր որոշումը պետք է կայացնի 9 ամսվա ընթացքում։

XS
SM
MD
LG