Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտից ցուցարարներ են բերման ենթարկվել

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է։ Տեղում բախումներ են եղել ոստիկանության և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև։ Կան բերման ենթարկվածներ, նրանց թիվը, սակայն, հայտնի չէ։

Ուժայինները բացել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան՝ վերականգնելով երթևեկությունը։

Հավաքը շարունակվում է պողոտայի երթևեկելի հատվածից դուրս։

Ցուցարարները, մասնավորապես, իրենց դժգոհությունն են հայտնում նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դեմ, ում լեգիտիմությունը չեն ճանաչում հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիրները։ Խորհրդարանում այսօր կայացավ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։

​
XS
SM
MD
LG