Մատչելիության հղումներ

Վրաստանի քաղաքացին կասկածվում է ռուս ընդդիմադիրի սպանության մեջ

Սեմյոն Սկրեպեցկին Բեռլինում, 2026թ. հունիս
Սեմյոն Սկրեպեցկին Բեռլինում, 2026թ. հունիս

Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է օրերս երկրի տարածքում սպանված ռուս ընդդիմադիր ծաղրանկարիչ Սեմյոն Սկրեպեցկու դեմ հարձակման մեջ կասկածվող անձին։ Այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ հատուկ ընդգծելով, որ կասկածյալը Վրաստանի անձնագիր ունի։

«Լյուբլինի երկրամասի ոստիկանությունն ու Ներքին անվտանգության գործակալությունը այժմ փորձում են պարզել սպանության պատվիրատուներին»,- գրել է Տուսկը։

Սկրեպեցկին (իսկական անունը՝ Ռոբերտ Կուզովկով) սպանվել էր հունիսի 15-ին Բելա-Պոդլյասկա քաղաքի ավտոկայանատեղիներից մեկում։

Նա հայտնի էր Ռուսաստանի բարձրագույն ղեկավարներին և Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին պատկերող ծաղրանկարներով։

XS
SM
MD
LG