Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում է Հայաստանի պաշտպանության փոխնախարարը

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Հոկտեմբերի 11-ից աշխատանքային այցով Վաշինգտոնում է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։

ՊՆ լրատվական վարչության փոխանցմամբ՝ երեկ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի (AUSA) կազմակերպած "America's Army: The Foundation of the Joint Force" թեմայով ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը և շրջայց կատարել ցուցահանդեսի տաղավարներում։

Այցի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:



​
XS
SM
MD
LG