Վրաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն:
+110 կգ քաշային պայքարում հանդես եկող աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունն ավարտեց 210 կգ արդյունքով՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ:
Երկամարտում նա գրանցեց 451 կգ ընդհանուր արդյունք: