Մատչելիության հղումներ

Վանդալիզմի դեպք Ստամբուլի հայկական գերեզմանատանը. իրավապահները փնտրում են հանցագործին

Թուրքիա - Ստամբուլի համայնապատկեր, արխիվ
Թուրքիա - Ստամբուլի համայնապատկեր, արխիվ

Ստամբուլի Սկյուտար շրջանի Բաղլարբաշը թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհուրդը տեղեկացրել է, որ հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը մի անձ մուտք գործելով գերեզմանատուն՝ վնասել է վեց դամբարան և մի աղբյուր, փոխանցում է Պոլսո Հայոց պատրիարքությունը:

«Դեպքը խորապես վիրավորել է համայնքի անդամներին, մասնավորապես նրանց, որոնց սիրելիների դամբարանները գտնվում են սույն գերեզմանատանը», - ասված է հաղորդագրությունում:

Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է անվտանգության պատկան մարմիններին, որոնք շտապ ձեռնարկել են գործողություններ այդ արարքի հեղինակի ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար, հաղորդում է Պոլսո Հայոց պատրիարքությունը:

Դատապարտելով այդ հարձակումը՝ Պատրիարքությունը շնորհակալություն է հայտնում անվտանգության պաշտոնատարներին, որոնք «դեպքը բացահայտելու նպատակով իրենց գործունեությունն են շարունակում խղճմտությամբ և մեծ զգայնությամբ», և հույս է հայտնում, որ հանցավորը կհանձնվի արդարադատությանը:

«Պատրիարքական Աթոռը մոտիկից հետևում է դեպքին վերաբերող բոլոր զարգացումներին», - ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG