Մատչելիության հղումներ

Ուզբեկստանը պատրաստվում է մասնակցել ադրբեջանական գազի հանքավայրի շահագործմանը


«Ուզբեկնեֆթգազ» ընկերությունը պատրաստվում է մասնակցել Կասպիցի ադրբեջանական հատվածում «Շահ-Դենիզ» բնական գազի շահագործմանը։ Այս մասին երեքշաբթի ասել է Ուզբեկստանի ներդրումների, արդյունաբերության և առևտրի նախարար Լազիզ Կուդրատովը։

Նա լրագրողներին ասել է, որ «Ուզբեկնեվթգազ» և ադրբեջանական պետական «ՍՈՔԱՐ» ընկերությունները մոտ ապագայում կարող են համաձայնագիր կնքել «Շահ-Դենիզի» ծրագրում ուզբեկական ընկերությանը ներգրավելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG