Դոնբասը՝ խավարում. Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս՝ ինչպես է նվազել Ուկրաինայի բնակչությունը
NASA-ի արբանյակային լուսանկարները արձանագրել են, որ Ուկրաինայի արևելյան տարածքների զգալի մասը մթության մեջ է՝ բնակչության արտահոսքի և պատերազմի հետևանքով էլեկտրամատակարարման ընդհատումների պատճառով։
Then
Now
5
Նկարների վրա՝ 2012 / 2026 թվականների համեմատություն
Ուկրաինայի հարավ-արևելյան և Ռուսաստանի արևմտյան հատվածների՝ 2012-ին և 2026-ին արված այս լուսանկարները ցույց են տալիս ջրամբարի անհետացումը. այն ձգվում էր Դնեպր գետի վրա գտնվող Կախովկայի ամբարտակից դեպի հյուսիս-արևելք։
Ամբարտակը ոչնչացվել է 2023-ին, և դրա ջուրը հոսել ու լցվել է Սև ծով։ 2026-ի լուսանկարում երևում է նաև կանաչապատ և անմշակ հողատարածքների մի գոտի, որը ձգվում է լուսանկարի կենտրոնից դեպի վերին աջ անկյուն, որտեղով անցնում է պատերազմի ներկայիս ռազմագիծը։