Մատչելիության հղումներ

Խարկովում հրետակոծությունը սաստկացել է, բայց «ոչ մի մետրի կորուստ չկա»․ շրջանի ղեկավար


Ուկրաինա - Հրթիռակոծման հետևանքները Խարկովում, 10-ը մայիսի, 2024թ.
Ուկրաինա - Հրթիռակոծման հետևանքները Խարկովում, 10-ը մայիսի, 2024թ.

Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտարարել է, որ ռուսական ուժերն ակտիվացրել են հրետակոծությունը և «գրոհում են Վոլչանսկ քաղաքը»։

Սինեգուբովի խոսքով՝ գնդակոծությունը շարունակվել է ամբողջ գիշեր, ռուսական ուժերը կիրառել են հրետանի, հրթիռային համակարգեր, կառավարվող ռումբեր, ինչպես նաև «դիվերսիոն հետախուզական խմբերի կողմից սահմանը ճեղքելու անհաջող փորձեր»։

«Ուկրաինայի զինված ուժերը վստահորեն պաշտպանում են իրենց դիրքերը. ոչ մի մետր չի պակասել», - հայտարարել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավարը՝ հավաստիացնելով, որ վերջին շրջանում ռուսական ուժերի կողմից թիրախավորվող Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքին «վտանգ չի սպառնում», ռուսական զինվորականների խմբերը «բավարար են միայն հյուսիսային ուղղությամբ սադրանքների համար»:

Ուկրաինական կողմի պնդումների՝ անկախ աղբյուրների հաստատում դեռևս չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG