Մատչելիության հղումներ

Ուկրաինան ունի բանակցություններում ռուսական խաբեության աշխարհի ամենամեծ փորձը. Զելենսկի


Ուկրաինայի նախագահը, արխիվ
Ուկրաինայի նախագահը, արխիվ

Ուկրաինական Խարկովում հիպերմարկետին հասցված ռուսական ուժերի հարվածների զոհերի թիվը հասել է 14-ի։ Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ վիրավորների թիվը 43 է։

Վերջին շաբաթներին ռուսական ուժի հարվածների թիրախում գտնվող Խարկով է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ուղերձ հրապարակել հիպերմարկետի ավերակների ֆոնին։

«Մենք բոլորս գիտենք, թե ում հետ գործ ունենք։ Ռուսաստանը ղեկավարում են մարդիկ, ովքեր ցանկանում են սովորական դարձնել կյանքեր այրելը, քաղաքներն ու գյուղերը ոչնչացնելը, ժողովուրդներին պառակտելը և ազգային սահմանները ջնջել պատերազմով», - հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ իր երկիրը սեփական ուժերով չի կարող կանգնեցնել պատերազմը։ Ասել է՝ դրա համար անհրաժեշտ է համաշխարհային առաջնորդների մասնակցությունը։ «Արդյոք Ռուսաստանը երկխոսություն ուզում է։ Ուկրաինան ունի բանակցություններում ռուսական խաբեության աշխարհի ամենամեծ փորձը՝ խաբեություն, որի քողի տակ Ռուսաստանը պատրաստվել է այս պատերազմին։ Եվ հենց այդ պատճառով անհրաժեշտ են գլոբալ ջանքեր՝ Խաղաղության գագաթնաժողով՝ առաջնորդների մասնակցությամբ, որոնց Ռուսաստանը չի կարող խաբել»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը։

XS
SM
MD
LG