Պետությունն այս շաբաթ որոշեց ուղղակի կառավարում հաստատել Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանում։ Հինգշաբթի օրը հայտնի դարձավ,որ Հակակոռուպցիոն կոմիտեն բավարարել է Դատախազության՝ ոչ միայն «Արարատցեմենտին» այլև Ծառուկյանի ողջ ունեցվածքին վերաբերող հայցը։
Զուգահետ, կտրուկ աճում է մեկ այլ գործարարի՝ Հայաստանի խոշորագույն բջջային օպերատոր «Վիվա Արմենիայի» գործող և Թեղուտի հանքավայրի ապագա սեփականատիրոջ ազդեցությունը։ Այս շաբաթ հաղորդվեց, որ Հայաստանով անցնող TRIPP + առևտրային հիմնադրամը կղեկավարի ԽՍՀՄ-ում ծնված, Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը:
Այս պահին այդ հիմնադրամում մոտ 200 միլիոն դոլար կա։ Ռուս-ամերիկյան գործարարի համար, սակայն, դա այնքան էլ մեծ գումար չէ։ Սոկոլովն անցած տարի իր անձնական միջոցներից մոտ 100 միլիոն դոլար էր նվիրաբերել Չիկագոյի համալսարանին։
Մանրամասները՝ տեսանյութում.