Մատչելիության հղումներ

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը, հայտնում է Սպիտակ տունը:

Reuters-ի փոխանցմամբ՝ օրենսդրությունն ուղղված է Ռուսաստանի էներգետիկ և պաշտպանական ոլորտների, ինչպես նաև գործող պատժամիջոցներից խուսափող տանկերների «ստվերային նավատորմի» դեմ՝ նպատակ ունենալով Մոսկվային զրկել Ուկրաինայի հետ պատերազմի ֆինանսավորման համար օգտագործվող միջոցներից։

Օրինագիծը չորեքշաբթի օրը հաստատվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից: Քվեարկությունից ժամեր անց Կրեմլի խոսնակը զգուշացրել էր՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կդժվարացնեն Ուկրաինայում խաղաղության հասնելու գործընթացը:


XS
SM
MD
LG