Մատչելիության հղումներ

Թրամփը նիստ է հրավիրել՝ Իրանի և բենզինի գների հարցերով

ԱՄՆ նախագահը կառավարության նիստ է հրավիրել՝ քննարկելու Իրանի հետ պատերազմն ու բենզինի գների աճը, որոնք սպառնում են հանրապետականների դիրքերին նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։

Թրամփի վարչակազմը շարունակում է հարվածել Իրանի թիրախներին։ Պատերազմը շարունակվում է արդեն հինգ ամիս, թեև ԱՄՆ նախագահը սկզբում ենթադրում էր, որ այն կտևի ընդամենը մի քանի շաբաթ։

Պատերազմի հետևանքով բենզինի գները կտրուկ աճել են, ինչը բացասաբար է անդրադարձել նախագահի վարկանիշի վրա։

Reuters/Ipsos-ի այս շաբաթ հրապարակած հարցման համաձայն՝ ամերիկացիների միայն յուրաքանչյուր երրորդն է աջակցում պատերազմին, ինչը հակամարտության սկզբից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է։

Պատերազմի ազդեցությունն ԱՄՆ տնտեսության վրա մտահոգություն է առաջացնում նաև հանրապետականների շրջանում, որոնք անհանգստությամբ են սպասում նոյեմբերին կայանալիք ընտրություններին՝ մտավախություն ունենալով, որ դեմոկրատները կփորձեն խլել վերահսկողությունը ԱՄՆ Կոնգրեսում։

XS
SM
MD
LG