Մատչելիության հղումներ

Թրամփը նավթային ընկերություններին կոչ է արել ամերիկացի սպառողների համար նվազեցնել բենզինի գները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նավթային ընկերություններին կոչ է արել ամերիկացի սպառողների համար նվազեցնել բենզինի գները։

Միաժամանակ նախագահը հանդիմանել է Chevron-ի գլխավոր գործադիր տնօրեն Մայք Վիրթին՝ իր վարչակազմի կողմից նավթարդյունաբերությանը ցուցաբերվող աջակցության ջանքերը չգնահատելու համար։

«Սա վերաբերում է նաև մյուս նավթային ընկերություններին... իջեցրե՛ք ձեր սպառողական նավթի գները՝ հենց հիմա»,- Truth Social հարթակում գրել է Դոնալդ Թրամփը։

XS
SM
MD
LG