Մատչելիության հղումներ

Թրամփը կայցելի Թուրքիա

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները, արխիվ
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները, արխիվ

ԱՄՆ նախագահը հուլիսին կմասնակցի Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ հավելելով, թե Վաշինգտոնն ակնկալում է այդ հավաքին քննարկել խնդրահարույց բոլոր կետերը։ «Մենք դեռ ՆԱՏՕ-ի անդամ ենք, բայց ՆԱՏՕ-ն էական փոփոխությունների կարիք ունի»։

Ռուբիոն պնդել է, թե առաջիկա գագաթնաժողովը, որը կմիավորի 32 անդամ պետություններին, «հավանաբար ՆԱՏՕ-ի պատմության ամենակարևոր հանդիպումն է, քանի որ կան որոշ բաներ, որոնք պետք է պարզաբանվեն և շտկվեն»։

Ռազմական դաշինքի ներսում ԱՄՆ-ի հարաբերությունները լարվել են, քանի որ եվրոպական կառավարությունները հրաժարվել են միանալ Միացյալ Նահանգներին և Իսրայելին՝ Իրանի դեմ պատերազմում։ Վաշինգտոնը, ի պատասխան, որոշեց դուրս բերել զորքերը եվրոպական որոշ երկրներից։

«Մենք ունենք այդ դաշինքի անդամներ, որոնք, ըստ էության, բացառում են իրենց բազաների օգտագործումը արտակարգ իրավիճակում», - օրեր առաջ հայտարարել է Ռուբիոն՝ հավելելով, որ դա պատճառ է «կասկածի տակ դնելու ողջ համագործակցությունը»։

XS
SM
MD
LG