Մատչելիության հղումներ

Թրամփը «էլ չի ուզում ընկերություն անել Մելոնիի հետ». Իտալիայի վարչապետը հակադարձում է

Ֆրանսիա - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին զրուցում են Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում, Էվիան-Լե-Բեն, 17-ը հունիսի, 2026թ.
Ֆրանսիա - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին զրուցում են Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում, Էվիան-Լե-Բեն, 17-ը հունիսի, 2026թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցցանցում գրել է, որ էլ չի ուզում ընկերություն անել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ:

Վստահեցնելով, թե Մելոնիի ժողովրդականությունը իտալացի ընտրողների շրջանում ցածր է, Թրամփը շարունակել է. - «Այժմ, երբ Միացյալ Նահանգներն Իրանին պարտության է մատնել ռազմական ճանապարհով, նա կրկին ցանկանում է ընկերանալ [ինձ հետ]՝ իր «թվերը բարձրացնելու» համար: Ոչ, շնորհակալություն»:

ԱՄՆ նախագահը կրկին պնդել է, թե Իտալիայի վարչապետը Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովում «կրկին ու կրկին խնդրում էր» իրեն լուսանկարվել իր հետ:


Մելոնին սոցցանցերում արձագանքել է Թրամփին՝ նրա խոսքերը որակելով «մշտական գրոհներ առանց պատճառի», որոնք «անիմաստ են»: Վարչապետը վստահեցրել է, թե ԱՄՆ նախագահի հետ բարեկամությունը «հաստատ չի օգնել» իր ժողովրդականությանը Իտալիայում:

«Ամեն դեպքում, իմ ժողովրդականությունը Ձեր հոգսը չէ: Խորհուրդ եմ տալիս Ձեզ կենտրոնանալ Ձե՛ր ժողովրդականության վրա», - ընդգծել է Մելոնին:

Երկու օր առաջ ԱՄՆ նախագահն իտալացի լրագրողներին ասել էր, թե Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովում Մելոնին իրեն «աղաչում էր» լուսանկարվել իր հետ, և ինքը դա արեց, քանի որ «խղճաց նրան»:

Ի պատասխան՝ Իտալիայի վարչապետը հայտարարել էր, որ «ցնցված է» Թրամփի այդ մեկնաբանությամբ, որն «ամբողջությամբ մտացածին է»:

Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին չեղյալ է հայտարարել իր աշխատանքային այցը ԱՄՆ Թրամփի խոսքերի պատճառով, որոնք, ըստ նախարարի, «վիրավորում են ամբողջ Իտալիան»:

Ֆրանսիա - Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մասնակիցները, Էվիան-Լե-Բեն, 16-ը հունիսի, 2026թ.
Ֆրանսիա - Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մասնակիցները, Էվիան-Լե-Բեն, 16-ը հունիսի, 2026թ.


XS
SM
MD
LG