Մատչելիության հղումներ

Թուրքիայում ընդդիմության առաջնորդների են ձերբակալել

Թուրքիայի իշխանությունները ընդդիմության նոր առաջնորդների են ձերբակալել՝ կաշառակերության, պաշտոնական փաստաթղթերի կեղծման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ոստիկանությունը համաժամանակյա խուզարկություններ է անցկացրել չորս քաղաքներում՝ ձերբակալելով 47 կասկածյալներից 37-ին։

Ձերբակալվածների գերակշռող մասը գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետականի ներկայացուցիչներ են։

Մինչ այդ իրավապահները գործողություններ էին իրականացրել մի շարք քաղաքներում, որոնք 2024-ի ՏԻՄ ընտրություններով անցել էին ընդդիմության վերահսկողության տակ։

Ժողովրդահանրապետականը մեղադրանքները շինծու է որակում և պնդում է, թե այս հետապնդումները քաղաքական դրդապատճառներ ունեն։


XS
SM
MD
LG