Մատչելիության հղումներ

Թուրքիայում մոտ 1000 մարդու ձերբակալության օրդեր են տվել՝ Գյուլենի հետ առնչություններ ունենալու մեղադրանքով

Մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը ԱՄՆ-ում, արխիվ
Մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը ԱՄՆ-ում, արխիվ

Թուրքիայում 2016 թվականին ձախողված հեղաշրջումից մեկ տասնամյակ անց՝ այսօր իրավապահները մոտ 1000 մարդու ձերբակալության օրդեր են տվել՝ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություններ ունենալու մեղադրանքով, ում Անկարայում համարում են տեղի ունեցածի գլխավոր մեղավոր։

2016-ի արյունալի իրադարձություններից հետո դատախազները մեղադրանք էին առաջադրել ԱՄՆ-ում բնակվող մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով նախագահ Ռեջեփ Էրդողանի նախկին դաշնակիցն էր և մահկանացուն կնքեց հայրենիքից հեռու՝ երկու տարի առաջ։

Այսօր հայտարարելով «մեծ մաքրագործման արշավի» մասին՝ Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարները պնդել են, թե ոստիկանությունը փնտրում է «968 կասկածյալի»՝ Գյուլենի հետ կապված տարրերը վերջնականապես արմատախիլ անելու համար։

Վերլուծաբանները նշում են, որ հեղաշրջման այդ ձախողված փորձը շրջադարձային եղավ ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ՝ թույլ տալով Էրդողանին ամրապնդել իր իշխանությունը։

XS
SM
MD
LG