Թուրքիայի «Յալովա» նահանգում ուսումնական թռիչք իրականացնող F-16-ը վթարի է ենթարկվել։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ օդաչուն կարողացել է կատապուլտով դուրս գալ ինքնաթիռից և ողջ է մնացել։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։